Ապրիլի 11-ին Ալժիրում օդ բարձրանալուց քիչ անց կործանվել է Իլ-76 ինքնաթիռը: Ռազմատրանսպորտային ինքնաթիռում եղել է ոչ պակաս քան 100 զինծառայող, որոշ տեղեկություններով՝ թիվը կարող էր հասնել շուրջ 200-ի: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Միջադեպը եղել է առավոտյան, ինքնաթիռն ընկնելուց անմիջապես հետո վառվել է: Աղբյուրի կողմից տրված տեղեկությունների համաձայն՝ բոլորը զոհվել են:

Ալժիրի ավիապարկում առկա են 3 միավոր Իլ-76ՄԴ և 9 միավոր Իլ-76 ՏԴ ինքնաթիռներ: Դեռևս հայտնի չէ, թե կործանված ինքնաթիռը արդիականացված որ տեսակն է եղել: