Ամերկահայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը կմենամարտի պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում WBC, WBA Super, IBF և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ղազախ Գենադի Գոլովկինի հետ։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մարտիրոսյանն ու Գոլովկինը կարող են հանդիպել մայիսի 5-ին։

Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկը նախորդ մենամարտն անցկացրել է 2016թ․-ի մայիսին՝ մրցավարների միաձայն որոշմամբ պարտվելով առաջին միջին քաշային կարգում IBO և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Էրիսլանդի Լարային։

Հաջողակ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը 31-ամյա ամերիկահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է։ Ներկա պահին կրում է WBC վարկածով առաջին միջինքաշային չեմպիոնական տիտղոսը։ Ծնվել է Աբովյան քաղաքում՝ նախկին բռնցքամարտիկ Նորիկ Մարտիրոսյանի ընտանիքում։ Չորս տարեկանում ամբողջ ընտանիքով տեղափոխվել է Գլենդել։