Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 11-ին նշանակումներ է կատարել։ Այսպիսով՝ հրամանագիր է ստորագրել Համլետ Գասպարյանին նախագահի խորհրդական նշանակելու մասին: Այս մասին հայտնում է news.am-ը:

Նախկինում Համլետ Գասպարյանը զբաղեցնում էր արտաքին գործերի նախարարի խորհրդականի և քաղաքական ծրագրավորման վարչության պետի պաշտոնը:

Նախագահ Արմեն Սարգսյանը Արա Ալեքսանյանին նշանակել է նախագահի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Արա Ալեքսանյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, դասավանդում է Երևանի պետական համալսարանում:

Հասմիկ Պետրոսյանը նշանակվել է նախագահի օգնական: