Վերջերս Հայաստան են ժամանել 11 եզդի փախստականներ Իրաքի Հանրապետությունից: Այս մասին հայտնել է «Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ-ի նախագահ Բորիս Մուրազին: Փոխանցում է news.am-ը։

Նախնական տվյալներով փախսատակնները այժմ ապրում են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

2014թ․-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ցեղասպանություն էր իրականացրել Իրաքի Շանգալ մարզում բնակվող եզդիների նկատմամբ, որի հետևանքով ավելի քան 10 հազար եզդի սպանվեց և 400 հազարը դարձան փախստական, որոնցից 2 ընտանիք 2015թ․-ին տեղափոխվել էր Հայաստան, սակայն մեկ տաիր անց ետ վերադարձան իրենց ազատագրված բնակավայերը։