Ադրբեջանում ընթանում են արտահերթ ընտրություններ։ Եվ արդեն իսկ գրանցվել են խախտումներ: Չնայած կենտրոնական ընտրական հանձնաժողովի տրամադրած փաստաթղթերի առկայությանը՝ դիտորդներին թույլ չեն տալիս մուտք գործել ընտրատեղամասեր: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: Փոխանցում է 168.am-ը։

«Մեկ ընտրողը տարբեր ընտրատեղամասերում ընտրություններին մասնակցում է մի քանի անգամ: Դիտորդներին թույլ չեն տալիս մուտք գործել ընտրատեղամասեր: Այս և այլ ընտրախախտումները շարունակվում են»,-նշել է թեկնածուներից մեկի ներկայացուցիչ՝ Թալեաթ Ալիևը:

Ադրբեջանի նախագահի թեկնածուներից Սարդար Ջալալօղլուի ներկայացուցիչ Թալեաթ Ալիևը նշել է նաև, որ դիտորդների աշխատանքը խոչընդոտվում է՝ չնայած այն հանգամանքին, որ նրանք դիտորդական առաքելություն իրականացնելու համար ունեն Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հատկացված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: