Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին։ Այս մասին հայտնում է Իզվեստիա-ն։

Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ ավելի վաղ այս օրվա մասին հայտարարել էր Ռուսաստանի Դաշնության սահմանադրությանը համապատասխան կառավարությունը հրաժարական կտա։

Հիշեցնենք, որ երկրի ղեկավարն ընտրվել է մարտի 18-ին անցկացված նախագահական ընտրություններում։ Նրան ձայն է տվել ընտրողների 76,69 տոկոսը։