Հայաստանի և Մալթայի ազգային հավաքականները ընկերական խաղ են անցկացնելու:

Այս մասին ինֆորմացիան տեղադրված է Մալթայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական էջում։ Մասնավորապես նշված է, որ հանդիպումը կկայանա մայիսի 29-ին: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս տեղեկությունը դեռևս չի հաստատել:

ՀՖՖ-ից հայտնում են, որ հանդիպման անցկացման վայրի մասին դեռևս բանակցություններ են ընթանում: Փոխանցում է «Armsport.am»-ը։