Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի մյուս երկու ուղեգրերը նվաճեցին Մադրիդի «Ռեալ»-ը և Մյունխենի «Բավարիա»-ն:

«Բավարիա»-ն Մյունխենում հյուրընկալեց «Սևիլիա»-ին։ Խաղն ավարտվեց առանց գոլերի:

Թուրինի «Յուվենտուս»-ը Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում խաղաց «Ռեալ»-ի հետ: Մինչև խաղի վերջ «Յուվենտուս»-ը հաղթում էր 0:3 հաշվով: Սակայն վերջում նշանակվեց 11 մետրանոց հարված: Մրցավարի հետ վիճելու համար կարմիր քարտ ստացավ «Յուվենտուս»-ի դարպասապահ Բուֆոնը: 11 մետրանոց հարվածն իրացրեց Ռոնալդուն:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի ուղեգիր էին նվաճել նաև իտալական «Ռոմա»-ն և անգլիական «Լիվերպուլ»-ը:

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան խաղեր՝

Մադրիդի «Ռեալ» - Թուրինի «Յուվենտուս» - 1։3 (առաջին խաղ՝ 3:0)

Մյունխենի «Բավարիա» - «Սևիլիա» - 0։0 (առաջին խաղ՝ 2:1)