Pininfarina դիզայներական տունը Պեկինի ավտոսրահում կներկայացնի երկու նոր կոնցեպտ-քար՝ մշակված Հոնկոնգի Hybrid Kinetic Group ընկերության հետ համագործակցությամբ: Դրանցից մեկը կլինի H500 էլեկտրական սեդանը։ Լրացուցիչ տեղեկատվություն առայժմ չկա:

Ենթադրաբար, տեխնոլոգիապես H500-ը կկրկնի Pininfarina-ի նախորդ կոնցեպտ-քարերը։ Խոսքը վերաբերում է HK GT կուպեին, որը հանդերձված է տուրբոգեներատոր ունեցող հիբրիդային ուժային կայանքով: Մեկ լիցքավորմամբ սեդանը կկարողանա ընթանալ մինչև հազար կիլոմետր:

Pininfarina-ի և Hybrid Kinetic Group-ի համագործակցությունն սկսվել է 2017թ․-ից՝ H600 էլեկտրական սեդանի թողարկմամբ: Դրանից անմիջապես հետո ընկերությունը մշակել է K550 և K750 քրոսովերների, ինչպես նաև HK GT կուպեի դիզայնը: