Կառավարության նիստում կայացվել է աշխատանքային օր տեղափոխելու մասին որոշում, որի համաձայն 2018թ․-ի ապրիլի 30-ի աշխատանքային օրը տեղափոխվում է 2018թ․-ի մայիսի 5-ը` շաբաթ օրը: Նախագծում ասված է.

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը` Հայաստանի Հան­րապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

  1. 2018 թվականի ապրիլի 30-ի աշխատանքային օրը տեղափոխել 2018 թվականի մայիսի 5-ը` շաբաթ օրը:
  2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից»: