Կառավարությունը հավանություն է տվել 2017թ. հուլիսի 12-ին Սինգապուրում ստորագրված «Օդային հաղորդակցությունների մասին՝ Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության կառավարությունների միջև» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Համաձայնագրի նպատակն է դյուրացնել միջազգային օդային հաղորդակցությունների հնարավորությունների ընդլայնումը, ինչպես նաև խթանել միջազգային ավիացիոն համակարգը` հիմնվելով շուկայում գործող ավիաընկերությունների միջև մրցակցության վրա, կառավարությունների նվազագույն միջամտությամբ և կարգավորմամբ:

Հավանության է արժանացել նաև 2017թ. հունիսի 14-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության կառավարությունների միջև օդային հաղորդակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Համաձայնագրի նպատակն է հաստատել կողմերի պետությունների համապատասխան տարածքների միջև և դրանց սահմաններից դուրս կանոնավոր օդային հաղորդակցություն: