Կառավարության որոշմամբ կլուծարվի «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն:

Սիսիանի բժշկական կենտրոնն ունի հետևյալ մի շարք հիմնախնդիրները՝ թույլ լաբորատոր և ախտորոշիչ գործիքային համալրվածություն, առկա սարքավորումները հին են, չի ապահովում արդի բժշկական օգնության համապատասխան մակարդակ և որակ:

Կառավարությունն ընդունել է «ՀՀ 2018-2022 թթ. կարիքների համար պատվաստանյութերի, պատվաստումների համար օժանդակ պարագաների, հակառետրովիրուսային և հակատուբերկուլոզային դեղերի գնման գործընթացները կազմակերպելու մասին» որոշում, որի նպատակը հանրապետությունում պատվաստանյութերի, պատվաստումների օժանդակ պարագաների, հակառետրովիրուսային և հակատուբերկուլոզային դեղերի անընդմեջ մատակարարման, խնայողության, ինչպես նաև որակյալ և անվտանգ պատվաստումային ծառայությունների ապահովումն է: Արդյունքում ակնկալվում է ՀՀ բնակչության շրջանում կանխարգելիչ պատվաստումների անվտանգ և արդյունավետ իրականացում, որի հետևանքով կապահովվի ՀՀ-ում կառավարելի վարակիչ հիվանդությունների դեպքերի կանխարգելում և կայուն համաճարակային իրավիճակի ստեղծում: