Ապրիլի 12-ին, ժամը 13:27-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ. Ավետիսյան թաղամասի թիվ 154 տան ննջասենյակում օձ են տեսել, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են օձին, որն եղել է մոտ 1մետր, և տեղափոխել անվտանգ տարածք:

Ապրիլի 12-ին, ժամը 12:27-ին Աին ևս մեկ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 5 տան մոտակայքում օձ կա, անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Ջոկատի բարձրակարգ մասնագետները բռնել են սահնօձ տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք: