Սոցիալական փաթեթի շահառուներն այսուհետ առողջապահական բաղադրիչի շրջա­նակ­ում բժշկական օգնություն և սպասարկում կարող են ստանալ նաև Արցախի բժշկական կազմակերպություններում։ Դրանք ընդգրկվել են ՀՀ առողջապահության նախարարի 2018թ. ապրիլի 4-ի N 2621-Ա հրամանով հաստատված սոցիալական փաթեթի շահառուներին առողջապահական ապահովագրական փաթեթի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում մատուցող բժշկական կազմակերպությունների ցանկում։

Այսուհետ նախկին 150-ի փոխարեն սոցփաթեթի շահառուներին բժշկական ծառայություններ կտրամադրեն Հայաստանի և Արցախի 171 բժշկական կազմակերպություն։ Դրանցից 75-ը գործում է Երևանում, 84-ը` ՀՀ մարզերում, իսկ 12-ը` Արցախի Հանրապետությունում։

Հիշեցնենք, որ 2017թ․-ի հոկտեմբերի 1-ից շահառուներին բժշկական օգնությունը և սպասարկումը մատուցվում է պետության կողմից ձեռք բերված առողջապահական ապահովագրական փաթեթի շրջանակներում: Սոցիալական փաթեթի շահառուները բժշկական ծառայությունները ստանում են հրամանով հաստատված ցանկից իրենց կողմից ընտրված կազմակերպություններում` առանց հերթագրումների։