ՀՀ Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկն էր ապրիլի 30-ի աշխատանքային օրվա տեղափոխման հարցը։ Համաձայն որոշման՝ ապրիլի 30-ի աշխատանքային օրը կտեղափոխվի մայիսի 5: Այս փաստից ելնելով՝ մայիսի 1-ի տոնական օրից առաջ ՀՀ քաղաքացիները կունենան ևս մեկ հանգստյան օր: Ընդհանուր չորս հանգստյան օր կլինի՝ ապրիլի 28-ից մայիսի 1-ը:

Այս մասին տեղեկանում ենք e-gov.am Կառավարության պաշտոնական էջից։