«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով ապրիլի 13-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 21:00-ն դադարեցվելու է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝

Հ/Ա Ա-1 և Ա-3 թաղամասերի բնակիչ-բաժանորդների և թվով 20 տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ: