Արաբական թվերը առաջացել են Հնդկաստանում V դարից ոչ ուշ: Այդ ժամանակ էլ բացահայտվել և ձևավորվել է զրոյի (շունյա) հասկացությունը, որը թույլ է տվել անցնել թվերի դիրքային գրառմանը:

"Արաբական թվեր” անվանումը ձևավորվել է պատմականորեն, քանի որ հենց արաբներն էին տարածում տասնորդական դիրքային համակարգը:

Ավանդական արաբական թվերը հանդիսանում են հնդկական թվերի ձևափոխված գծագրերը:

Գրառման հնդկական համակարգը լայնորեն ժողովրդականացրել է ալ-Խորեզմին, հանրահայտ "Կիտաբ ալ-ջաբր վա-լ-մուկաբալա” աշխատության հեղինակը: Այս աշխատության անվանումից է առաջացել "ալգեբրա” (հանրահաշիվ) տերմինը:

 Զրոն, որ այսօր մենք օգտագործում ենք հաշվարկներ կատարելիս, եկել է արաբական թվերի հետ, սակայն նրա հայրենիքը Հնդկաստանն է: Փաստորեն Հնդկաստանում օգտագործել են հաշվարկման 10- հիմնային համակարգը:

Իսկ ինչպե՞ ս էին նախկինում հաշվում առանց զրոյի. դա միաժամանակ և՛ հնարավոր էր և՛ ոչ:
Զրոյի նման ինչ -որ բան հիշատակվում է դեռևս բաբելոնական արձանագրություններում: Բաբելոնացիները զրոն որպես թիվ չեն օգտագործել, սակայն նրանք տրամաբանորեն տարբերել են օրինակ 202-ը 22-ից: Նրանց մոտ գործում էր հաշվարկման 16- հիմնային համակարգը:
Օրինակ հին հույները ընդհանրպես չէին օգտագործում զրոն, իսկ հին հռոմեացիները, ունեին հռոմեական թվեր, որոնց մեջ զրոն բացակայում էր:
Հին հույներն ու եգիպտացիները հաշվելու համար օգտագործում էին կլոր քարեր, իսկ երբ հանում էին այդ քարերը նրանց տեղը մնում էր ազատ, առաջանում էր կլոր անցք: Այդ ժամանակ դեռևս այդ ազատ տեղը զրո անվանումը չէր ստացել:
Հաշվարկման 10 հիմնային համակարգ էր գործում նաև Հին Չինաստանում և թվերը` միավորները, տասնավորները, հարյուրավորները, նրանք հաշվում էին փայտիկներով, իսկ զրոյի տեղը բաց էին թողնում:
Մայաների մոտ ևս եղել է զրոյի գաղափարը, սակայն նրանք զրոն անվանել են "սկիզբ" և նրանց օրացույցը սկսվում է հենց այդ "սկզբից", որ նրանք անվանել են ԱՀԱՈՒ:
Հնդիկ մաթեմատիկոսներ Բրահմագուպտան, Մահավիրը և Բխասկարը ասում էին, որ երբ մի մարդուց հանում ես հենց իրեն մնում է "ոչինչը" և հենց այդ ոչինչն էլ դարձավ ԶՐՈՆ:

Արաբական թվերը եվրոպացիներին հայտնի դարձան X դարում: Քրիստոնեական Բարսելոնայի (Բարսելոնայի կոմսություն) և մուսուլմանական Կորդովայի (Կորդոովայի խալիֆայություն) սերտ կապերի շնորհիվ Սիլվեստր II-ին (Հռոմի պապը 999-ից 1003 թթ) հասանելի էր այնպիսի տեղեկատվություն, որը հասանելի չէր ոչ մեկին այն ժամանակների Եվրոպայում: Մասնավորապես, նա առաջինն էր եվրոպացիներից, ով ծանոթացավ արաբական թվերի հետ, հասկացավ դրանց հարմարավետությունը հռոմեական թվերի հետ համեմատած և սկսեց ամեն կերպ ջատագովել դրանց ներդրումը եվրոպական գիտության մեջ: