«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան կարիերան կշարունակի Չինաստանում: Իսպանացի ֆուտբոլիստը համաձայնության է եկել «Տյանցզին Ցյուանցզյանի» հետ։ Այս մասին հայտնում է Catalunya Radio-ն:

Կողմերը կկնքեն երեք տարվա պայմանագիր՝ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Նախատեսվում է, որ 33-ամյա ֆուտբոլիստը երեք տարում կստանա 37 միլիոն դոլար:

«Հնարավոր է, որ սա «Բարսելոնայի» կազմում իմ վերջին խաղն էր Չեմպիոնների լիգայում»,- ասել էր ֆուտբոլիստը քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Ռոմային» 0:3 հաշվով պարտվելուց հետո:

Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ինյեստան մասնակցել է 24 հանդիպման, խփել է 1 գոլ: