Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Ոռոգման նպատակով 2018թ․-ին Սևանա լճից ջրառի մասին» որոշում՝ ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու նպատակով:

Նախատեսվում է Սևանա լճից 2018թ. ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 170 մլն խմ: Չափաքանակը պայմանավորված է հետևյալ պատճառով՝ մարտի 5-ի դրությամբ ջրօգտագործողների կողմից ներկայացված ջրապահանջի համաձայն, պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 39 հազար հա, իսկ ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում և Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճը գետի հունով բացթողնվող ջրի ծավալը՝ 482 մլն խմ: