Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասվածք է ստացել:

Շվեդիայի առաջնության՝ մարզումների ժամանակ Մովսիսյանը վնասվածք է ստացել: Հայազգի ֆուտբոլիստը բաց կթողնի առաջնության հերթական հանդիպումը, որը կկայանա ապրիլի 15-ին:

Հիշեցնենք, որ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք»-ից տեղափոխվել է շվեդական «Յուրգորդեն» ակումբ մարտի 26-ին: Ֆուտբոլիստը 30 տարեկան է, 6 ամսվա պայմանագիր է կնքել թիմի հետ՝ երկարաձգելու հնարավորությամբ: Շվեդիայի ֆուտբոլի ավարտված առաջնությունում «Յուրգորդեն»-ը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, ինչը իրավունք է տվել թիմին մասնակցել Եվրոպայի լիգայի որակավորման փուլին: Շվեդիայի նոր առաջնությունը մեկնարկել է ապրիլի 1-ին։ Մովսիսյանը 2007-2009թթ․․ հանդես է եկել «Ռեալ Սոլթ Լեյք»-ում, այնուհետև տեղափոխվել է դանիական «Ռանդերս», այնուհետև ռուսական «Կրասնոդար» ու «Սպարտակ»: