Լոնդոնի «Արսենալ»-ը դուրս եկավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակչում «Արսենալ»-ը հյուրընկալել է Մոսկվայի ԲԿՄԱ-ին, և հանդիպումն ավարտեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Երկու խաղերի ընդհանուր 3:6 հաշվով Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ դուրս եկավ Լոնդոնի «Արսենալ»-ը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը բացակայում էր նախորդ խաղում ստացած վնասվածքի պատճառով:

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությունը կկայանա ապրիլի 13-ին շվեյցարական Նիոն քաղաքում՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում: