Շվեյցարական Նիոն քաղաքում ապրիլի 13-ին կանցկացվի ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությունը: 4 ուժեղագույն ակումբներն են՝ Մյունխենի «Բավարիան», անգլիական «Լիվերպուլը», իտալական «Ռոման» և մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը»: Վիճակահանությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 14:00-ին: Այս փուլում բոլոր թիմերը կարող են հանդիպել իրար։

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 24-ին և 25-ին, իսկ պատասխան խաղերը՝ մայիսի 1-ին և 2-ին։ Եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 26-ին Կիևում:

Երևանի ժամանակով 13:00-ին կմեկնարկի նաև Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությունը: Մարտական թիմերն են՝ Լոնդոնի «Արսենալը», Մադրիդի «Աթլետիկոն», ավստրիական «Զալցբուրգը», ֆրանսիական «Մարսելը»։

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 26-ին, իսկ պատասխան խաղերը՝ մայիսի 3-ին։ Եզրափակիչը կանցկացվի մայիսի 16-ին Լիոնում: