1917 թվականի բոլշևիկյան հեղաշրջումը, իսկ այնուհետ՝ նրանց կողմից իշխանության զավթումը, խորապես փոխեցին կրոնական հայեցակարգն ամբողջ ԽՍՀՄ տարածքում։ Կրոնի ու հատկապես քրիստոնյաների աստծո վրա հարձակվողների կազմը ներկայացված է բավականին հետաքրքիր անհատներով։ Աթեիզմի գլխավոր գաղափարախոսներից մեկը, որը նաև համարվում էր Ստալինի Անհատի պաշտամունքի հիմնադիրներից՝ Ելեմյան Յարոսլավսկին է։

Մինեյ Իզրայիլեվիչ Գուբերմանը (Եմելյանի իրական անուն ազգանունն է), ծնվել է Չիտայում, հասարակ ընտանիքում։ Արդեն երիտասարդ տարիքում անդամակցել ռադիկալ կազմակերպությունների։

1903 թվականին, նա ստացավ անլեգալ կարգավիճակ և իր ճակատագիրը հանձնեց կուսակցությանը։ Իլյան, Վերին, Պանին, Կլավդին, Լապին, Կրասիլնիկով, Մարիաննա, Սիբիրյակ, սրանք բոլորը նրա կուսակցական անուններն են։ Հիմնականում տեղափոխում էր կուսակցական գրականությունը և մարքսիզմ էր սովորեցնում աշխատավորներին։

Հեղաշրջումից հետո, նա հայտնվեց Մոսկվայում։ Սակայն շուտով ոտքի կանգնեցին յունկերները և նա ստիպված էր փախչել Մոսկվայից։ Մինչ հեղաշրջումը, նա արդեն մտերիմ էր Կոբայի հետ։ Կուսակցության ութերորդ համագումարում, Կոբայի, Վորոշիլով և մյուսների հետ, նա մաս կազմեց ներկուսակցական «ռազմական ընդդիմությանը»։ Ինչպես հայտնի է, Ստալինն հաղթեց այդ պայքարում և Եմելյանի աստղը նույնպես փայլեց։

1925 թվականին, նրան տվեցին նոր պաշտոն՝ մարտնչող անհավատների կոմիտեյի ղեկավար։ Մինչ այդ, նա արդեն հրապարակել էր մի աշխատություն, որտեղ բացահայտել էր իր ընդգծված աթեիստական հայացքները։

Շուտով նա նշանակվեց «Անաստված» թերթի գխավոր խմբագիր։ Բոլոր այն ռեպրեսիաները, որոնք տեղի ունեցան խորհրդայի փուլում՝ եկեղեցու նկատմամբ, ունեին հիմնական համակարգող՝ Եմելյան Յարոսլավսկին։

Սակայն, ինչպես գիտենք, ազդեցությունը ծնում է հակազդեցություն։ 1937 թվականին, բնակչության մարդահամարի տվյալները ցույց տվեցին, որ հավատացյալների թիվը կտրուկ աճել է։ Սա Եմելյանին խայտառակ պարտությունն էր։ Նա մահացավ 1943 թվականին։ Ստալինը չմասնակցեց նրա թաղմանը։