Գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը և Տիգրան Պետրոսյանը հաջող են մեկնարկել Շարժայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում: Մեկնարկային տուրում Մանուէլ Պետրոսյանը հաղթել է ԱՄԷ-ի ներկայացուցիչ Ահմեդ Ֆարհեդին: Իսկ Տիգրան Պետրոսյանի մրցակիցը չի ներկայացել խաղին, և հայ գրոսմայստերի հաշվին գրանցվել է տեխնիկական հաղթանակ: Առաջին տուրից հետո Հայաստանի երկու ներկայացուցիչներն ունեն մեկական միավոր:

Հիշենենք, որ Արաբական Միացյալ Էմիրություններ միջազգային մրցաշարն անցկացվում է 2-րդ անգամ: Մրցաշարը հավաքել է հզոր կազմ. 132 մասնակիցներից 31-ը կրում են գրոսմայստերի տիտղոս, իսկ մրցաշարի առաջին դասակարգված շախմատիստն է 2709 գործակից ունեցող չինացի գրոսմայստեր Վան Հաոն: