Ռուսական Հմեյմիմ ավիաբազայի և ՌԴ ՌԾՈՒ նյութատեխնիակական մատակարարման բազայի շրջակայքում՝ Սիրիայի մերձափնյա շրջաններում հետախուզական թռիչքներ են կատարել առնվազն 7 ամերիկյան օդանավեր: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:

Սիրիայում ռուսական բազաների մոտ թռիչքներ են իրականացրել ԱՄՆ ՌԾՈՒ P-8A Poseidon հակասուզանավային 6 պարեկային օդանավեր, որոնք օդ են բարձրացել Իտալիայի Սիցիլիա կղզու Սիգոնելա ավիաբազայից, ինչպես նաև ԱՄՆ ՌԾՈՒ մեծ շառավղով ռադիոէլեկտրոնային հետախուզության EP-3E Aries II օդանավը, որը բազավորված է հունական Կրետե կղզու Սուդա-բեյում Հինգշաբթի օրը Սիրիա է ուղարկվել նաև օդային հետախուզության օդանավ և բրիտանական Թագավորական ՌՕՈՒ հարվածների կառավարման Sentinel R.1: