Մոսկվայի Տագանսկի դատարանը բավարարել է «Ռոսկոմնադզորի» պահանջը և Ռուսաստանում արգելափակել մուտքը Telegram մեսենջեր Անվտանգության դաշնային ծառայությանն օգտատերերի հաղորդագրությունների վերծանման համար բանալիները չտրամադրելու պատճառով: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնել է դատարանի դահլիճից․

«Դատարանը որոշեց բավարարել «Ռոսկոմնադզորի» պահանջը»:

Telegram մուտքի սահմանափակումները կգործեն մինչև Անվտանգության դաշնային ծառայությանը բանալիների տրամադրումը՝ նամակագրությունների վերծանման համար:

«Դատարանի վճիռը ենթակա է անհապաղ կատարման»,- հայտնել է դատավորը: