Հնդկաստանում ուժեղ քամիներ են։ Ավերիչ քամիների հետևանքում վնասվել են Ագրա քաղաքում գտնվող Թաջ Մահալի տաճարի դարպասները: Այս մասին գրում է Hindustan Times-ը:

Աղբյուրների կողմից տրված տեղեկության համաձայն՝ քամու ուժգնությունը հասել է 130 կմ/ժ-ի, և այդպիսով վնասել է դարպասի սյուները: Վնասվել են տաճարի դարպասները, համալիրի մուտքի դարպասների մոտ տեղադրված մինարեթները:

Իշխանությունները սկսել են մինարեթների վերականգնման աշխատանքները՝ կարճ ժամանակահատվածում այն ավարտելու խոստումով։