Խորվաթ 46-ամյա մարզիչ Նիկո Կովաչն ամռանը կգլխավորի մյունխենյան թիմը, փոխարինելով 72-ամյա Հայնկեսին, ով «Բավարիա» էր վերադարձրել թոշակից նախորդ աշնանը:

Հիշեցնենք, որ Նիկո Կովաչը 2001-2003թթ. հանդես է եկել «Բավարիայի» կազմում՝ որպես խաղացող: Նա որպես մարզիչ 2013-2015թթ. գլխավորել է Խորվաթիայի ազգային հավաքականը, իսկ 2016թ․-ից մինչ օրս աշխատում է «Այնտրախտի» հետ: Ավելի վաղ Նիկոն ինքը հայտարարել էր, որ չի հեռանա «Այնտրախտից» մոտ ժամանակներս, բայց իրավիճակը փոխվել է: