Հայաստանի և Արցախի մշակույթի նախարարությունները Գյումրիում և Ստեփանակերտում հրավիրում են մոսկովյան թատրոնի հյուրախաղերին։ Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից։

Մոսկվայի երաժշտական-դրամատիկական թատրոնի (ղեկավար՝ Ստաս Նամին) հյուրախաղերը Գյումրիում կանցկացվեն մայիսի 9-ին, Ստեփանակերտում՝ մայիսի 11-ին։ Թատրոնը հյուրախաղերին կներկայացնի Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» բեմադրությունը։

Գյումրիի ներկայացման տոմսերի հասույթը կփոխանցվի «Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի աջակցման» հիմնադրամին, իսկ Ստեփանակերտի ներկայացման տոմսերի հասույթը կփոխանցվի «Արցախ, իմ սեր․աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» ծրագրին։