Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումների արդյունքում, շաբաթվա լավագույն խաղացող է ընտրվել Լոնդոնի «Արսենալի» և Եգիպտոսի հավաքականի կիսապաշտպան Մոհամեդ Էլնենին։ Քվեարկությունն իրականացվել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական էջում, որի արդյունքում Էլնենին ստացել է ձայների 84 տոկոսը։ Երկրորդ տեղը զբաղեցրած «Մարսելի» կիսապաշտպան Դիմիտրի Պայետը ստացել է 10 տոկոս։

Նշենք, որ Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ խաղում Էլնենին դարձել էր 2 գոլային փոխանցման հեղինակ։ Հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 2։2։

Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը «Արսենալում» է հանդես գալիս դեռ 2016թ․-ից։