Սլովակիայում ավարտվեց Եվրոպայի կանանց անհատական առաջնության 6-րդ տուրը: Հայաստանի կանանց հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը տարավ 4-րդ հաղթանակը: Մեր երկու ներկայացուցիչները՝ Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը, մրցում էին միմյանց դեմ: Լարված պարտիայում հաղթանակ տարավ Մկրտչյանը:

Մարիա Կուրսովան, Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը պարտություններ կրեցին: 6-րդ տուրից հետո 5 շախմատիստուհի՝ Էլինա Դանիելյանը, աշխարհի կանանց նախկին չեմպիոններ Մարիա Մուզիչուկը, Աննա Ուշենինան, Եվրոպայի գործող չեմպիոն Նանա Ձագնիձեն և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վալենտինա Գունինան վաստակել են 5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: