Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը դարձել է ԱՄՆ շախմատի ուսանողական ազգային մրցաշարի չեմպիոն:

Հայաստանի 2017թ․-ի չեմպիոն, գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանն այս տարի անվճար հիմունքներով և ամբողջական կրթաթոշակով ընդունվել է ԱՄՆ Թեքսաս նահանգի Ռիո Գրանդ Վելլի համալսարան: Գաբուզյանն ընդգրկվել է նաև համալսարանի շախմատի թիմի կազմի մեջ հաղթեց ԱՄՆ ուսանողական առաջնությունում և նվաճեց գլխավոր մրցանակը՝ ԱՄՆ Նախագահի գավաթը: Եզրափակչում Գաբուզյանի թիմը հաղթանակ տոնեց վերջին 5 տարիների չեմպիոն Վեբստերի համալսարանի նկատմամբ:

Գաբուզյանի ներդրումը մեծ այդ հաղթանակին հասնելու ճանապարհին։ նա իր բոլոր պարտիաներն ավարտեց հաղթանակով: Թիմի կազմում հանդես էին գալիս նաև գրոսմայստերներ Վլադիմիր Բելոուսը, Անդրեյ Ստուկոպինը, Կամիլ Դրագունը և Կառլոս Անտոնիա Ալեխանոն: