Ռուսական նավերը և սուզանավերը հետևում են Միջերկրական ծովի արևելյան մասում գտնվող ՆԱՏՕ-ի երկրների սուզանավերին և նավերին։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Վերջերս Ռուսաստանի ռազմածովային նավատորմի օպերատիվ միավորման մարտական ​​նավերը և սուզանավերը մոտ հեռավորությունից մշտական վերահսկողություն են իրականացնում Միջերկրական ծովի արևելյան մասում գտնվող ՆԱՏՕ-ի երկրների սուզանավերին և նավերին», - ասել է աղբյուրը:

«Ընդհանուր առմամբ, ռազմածովային նավատորմի օպերատիվ միավորման հիմնական խնդիրներից մեկը Միջերկրական ծովի արևելյան մասում ստորջրյա, ջրային և օդային միջավայրի մասին լիարժեք տեղեկություններին տիրապետելն է», - հավելել է աղբյուրը: