ԱՄՆ-ում՝ 86 տարեկան հասակում մահացել է Ռեժիսոր Միլոշ Ֆորմանը։ Այս մասին հայտնել է The Hollywood Reporter-ը։

Լուրը հաստատել է նաև նրա կինը՝ Novinky հրատարակության հետ զրույցում։

«Նա հեռացել է հանգիստ, ողջ ընթացքում շրջապատված է եղել ընտանիքի անդամներով և մտերիմ ընկերներով»,- պատմել է նա։

Հիշեցնենք, որ Ֆորմանը երկու անգամ «Օսկար»-ի է արժանացել՝ լավագույն ռեժիսոր անվանակարգում, երեք անգամ արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի և BAFTA մրցանակի։ Ռեժիսորի ամենահայտնի ֆիլմերից են՝ «Թռիչք կկվի բնի վրայով», «Մարդը լուսնի վրա», «Վալմոն», «Ամադեուս»։