Նարեկացի արվեստի միությունում՝ ապրիլի, կանցկացվի երիտասարդ նկարչուհի Քրիստինա Օգանեզովայի՝ «Աշխարհի հայտնի հայերը» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Այն կկայանա ապրիլի 16-ից 21-ը։ Այս մասին հայտնել է նկարչուհին, փոխանցում է Panorama.am-ը։

«Աշխարհի հայտնի հայերի» շարքում մարդիկ են, ովքեր համաշխարհային համբավ ունեն՝ Շառլ Ազնավուր, Ջիվան Գասպարյան, Լևոն Մալխասյան, Արթուր Աբրահամ, Սերժ Թանկյան, Սերգեյ Փարաջանով, Ատոմ Էգոյան, Հենրիխ Մխիթարյան, Լևոն Արոնյան։

Նկարչուհին աշխատում է ակրիլ ներկերով՝ կտավի վրա։ Ասում է՝ ակրիլով իր համար ավելի հեշտ է աշխատելը, որովհետև այն արագ է չորանում։ Նա նկարում է այն ժամանակ, երբ ցանկություն ունի, երբեք պարտադրված չի աշխատում։ Մի նկարի վրա աշխատանքը կարող է մինչև անգամ երկու-երեք ամիս տևել։ Նկարչուհուն առաջարկել են վաճառել իր աշխատանքներից, սակայն նա հրաժարվել է։ Իսկ օրինակ Շառլ Ազնավուրի նկարը նա ցանկանում է անձամբ նվիրել իրեն՝ շանսոնյեին։

Այս ցուցահանդեսը նկարչուհու կյանքում առաջինն է։ Օգանեզովան նոր է անցել դիմանկարի ժանրին։ Մարդկային դեմքեր պատկերելն, ըստ նրա, մի փոքր վախեցնող է, հատկապես՝ երբ հայտնի հայերին է նկարում։ Հետագայում նա նախատեսում է ցուցահանդես կազմակերպել նաև Մոսկվայում։