Սպալետին խանգարել է Կոնտեին ամռանը գլխավորել «Ինտերը»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն պատրաստ է եղել գլխավորել «Ինտերը» նախորդ ամռանը:
Հաղորդվում է, որ 48-ամյա մասնագետը շատ է ցանկացել աշխատել «ներաձուրիների» հետ և նույնիսկ մտադիր է եղել նման հնարավորության համար չեղարկել պայմանագիրը լոնդոնցիների հետ: Այնուամենայնիվ, երբ Լուչանո Սպալետին լքել է «Ռոման», միլանցիների ղեկավարությունը որոշել է ընտրությունը կանգնեցնել հենց նրա թեկնածության վրա:
«Ինտերը» «Զենիթի» նախկին մարզչի ղեկավարությամբ 16 տուրերից հետո գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ չկրելով ոչ մի պարտություն: «Չելսին» ԱՊԼ-ի 16 տուրերից հետո 3-րդ տեղում է՝ հետ մնալով առաջատարից 14 միավորով:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում