ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ին ժամը 18։00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Ապրիլի 15-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան-Մեղրի ավտոճանապարհի 338-340-րդ կիլոմետրերին առկա է մառախուղ՝ թույլ տեսանելիությամբ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: