Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում առաջատար «Բարսելոնան»՝ հյուրընկալելով «Վալենսիային», փոքր առավելությամբ հաղթանակ տոնեց:

հանդիպման ընթացքում աչքի ընկան Լուիս Սուարեսը, Սամուել Ումտիտին և Դանիել Պարեխոն։

Այս պահի դրությամբ՝ «Բարսելոնան» 82 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոն» 31 խաղից հետո ունի 68 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Բարսելոնա» - «Վալենսիա»՝ 2:1