Անգլիայի առաջնության 34-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Բորնմութին»: Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հաղթանակ է տարել հակառակորդի նկատմամբ:

Հանդիպման ընթացքում աչքի են ընկել հատկապես Մանեն, Ֆրմինոն և Սալահը։ Նշենք, որ Սալահը իր 30-րդ գոլն է խփում Պրեմյեր լիգայում և 40-րդ գոլը՝ մրցաշրջանում:

Այս պահի դրությամբ՝ «Լիվերպուլը» 70 միավորով երրորդ տեղում է և 3 միավորով առաջ է 2 հանդիպում քիչ անցկացրած «Տոտենհեմից»: Երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդը» 32 խաղից հետո ունի 71 միավոր:

Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր

«Լիվերպուլ» - «Բորնմութ»՝ 3:0