Հայաստանի տարածքում ապրիլի 15-ի երեկոյան՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ապրիլի 20-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 15-ին, 16-ի գիշերը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով, հետո նույնքան կբարձրանա:

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը զգուշացնում է: Ապրիլի 15-ի երեկոյան հատկապես Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի լեռնային և նախաալեռնային գոտիներում սպասվող տեղումները կլինեն թաց ձյան տեսքով: