Ռիո-2016-ի կրկնակի օլիմպիական չեմպիոն, թրամարտի կանանց Ռուսաստանի հավաքականի անդամ Յանա Եգորյանը բրոնզե մեդալակիր է դարձել սուսերամարտի Ռուսաստանի առաջնության անհատական պայքարում:

Սմոլենսկում կայացած մրցաշարի կիսաեզրափակիչում 24-ամյա մարզուհին 14:15 հաշվով պարտվել է մոսկվացի Սվետլանա Շևելևային, ով հաղթել է նաև եզրափակչում և դարձել Ռուսաստանի չեմպիոն:

Կանանց Ռուսաստանի առաջնությանը մասնակցել է 53 մարզուհի: Յանա Եգորյանը Ռուսաստանի կրկնակի չեմպիոն է:

Հիշեցնենք, որ վերջերս Յանա Եգորյանը ժամանել էր Երևան, որտեղ ապրում է նրա հայրը։