Հռոմում մահացել է իտալացի 88-ամյա ռեժիսոր և սցենարիստ Վիտորիո Տավիանին, ով իր եղբոր՝ Պաոլոյի հետ նկարահանել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Արտույտների ագարակը» գեղարվեստական կինոնկարը։

Նշենք, որ Տավիանի եղբայրները 2007թ․-ին արժանացել են Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի Սերգեյ Փարաջանովի մրցանակին՝ համաշխարհային կինոյում ունեցած մեծ վաստակի համար։

Ռեժիսոր Վիտորիո Տավիանիի բեմելը կայացել է 1962թ.՝ «Մարդը, որին պետք է ոչնչացնել» ֆիլմով (Un uomo da bruciare)։ Ֆիլմը կինոքննադատների մրցանակն է ստացել Վենետիկի փառատոնում։ Տավիանի եղբայրները մրցանակների են արժանացել նաև այլ միջազգային հեղինակավոր կինոփառատոններում. «Հայր-տերը» (Padre padrone, 1977) ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ», «Սուրբ Լորենցոյի գիշերը» (La notte di San Lorenzo, 1982) և «Կեսարը պետք է մահանա» ֆիլմերն արժանացել են «Ոսկե արջի»։