Իտալական A Սերիայի 32-րդ տուրի վերջին խաղում «Լացիոն» հյուրընկալեց «Ռոմային»: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի։

Այս պահի դրությամբ «Լացիոն» ու «Ռոման» 61-ական միավորով բաժանում են 3-4-րդ տեղերը: Առաջատար Թուրինի «Յուվենտուսը» վաստակել է 84 միավոր, իսկ «Նապոլին»՝ 78:

Իտալիայի առաջնություն, 32-րդ տուր

«Լացիո» - «Ռոմա»՝ 0:0