ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական պատվիրակության ներկայացուցիչ Նիկի Հեյլիի խոսքով՝ Մոսկվայի դեմ Վաշինգտոնի նոր պատժամիջոցները կվերաբերեն այն ընկերություններին, որոնք Սիրիայում մատակարարել են քիմիական զենքի արտադրությանը նպաստող տեխնոլոգիաներ:

«Ռուսական պատժամիջոցները կխստացվեն: Նախարար (ԱՄՆ ֆինանսներ) Սթիվեն Մնուչինն այս մասին երկուշաբթի կհայտարարի: Նրանք կուղվեն ուղղակիորեն այն ընկերություններին, որոնք ներգրավված են քիմիական զենքի համար սարքավորումների և տեխնոլոգիաների մատակարարման հարցում»,- հայտարարել է նա: Փոխանցում է Գազետա․ռու-ն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն Սիրիայում տիրող իրավիճակի հետևանքում հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին: