Ապրիլի 23-ին՝ Մոսկվայում կբացվի Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի կիսանդրին:

Կիսանդրին կբացվի Նախագահների ծառուղում։ Նշենք, որ արձանի հեղինակը Զուրաբ Ծերեթելին է: Կիսանդրու բացմանը ներկա կլինի Ելցինի այրին՝ Նաինա Ելցինան: Կիսանդրու տեղադրումն, ըստ տարածված լուրերի՝ կրթական բնույթ ունի:

Կիսանդրու բացումը նախատեսված էր Ելցինի ծննդյան օրը՝ փետրվարի 1-ին, սակայն հարազատների խնդրանքով օրը տեղափոխվել է: