Արցախի նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին ընդունել է Արցախում ժամանակակից ֆիզիկայի հիմնախնդիրների շուրջ միջազգային գիտաժողովի նախաձեռնող խմբի անդամներին:

Հանդիպման ժամանակ քննարկվել են միջոցառման կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը պահանջված է համարել այստեղ նման միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով բնական գիտությունների զարգացման կարևորությունը մեր երկրի համար: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: