Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը նախօրեին մարզումը կիսատ է թողել, խնկի հատվածում ցավի պատճառով։ Եվ ամենայն հավանականությամբ հնարավոր է բաց թողնի Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը։ Վիդալի մոտ ախտորոշվել է ծնկի վնասվածք: Առաջիկայում նա վերականգնողական կուրս կանցնի Աուգսբուրգի հիվանդանոցներից մեկում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Ռեալի» ու «Բավարիայի» միջև առաջին խաղը կկայանա ապրիլի 25-ին Մյունխենում: