Հայաստանում ապրիլի 17-ի երեկոյան, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-21-ը, 22-ի գիշերը շրջանների զգալի մասում, 22-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Ապրիլի 20-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում:

Օդի ջերմաստիճանը 18-19-ը, 20-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով, 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը կնվազի 6-7 աստիճանով:

Հանրապետության տարածքում բոլոր ավտոճանապարհները բաց են։