Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունում կայացան 8-րդ տուրի պարտիաները:

Այս տուրում անսպասելի պարտություն կրեց Էլինա Դանիելյանը: Միավորը կիսեցին Մարիա Կուրսովա-Լիլիթ Մկրտչյան զույգը: Պարտություն կրեցին Մարիա Գևորգյանը, Սիրանուշ Ղուկասյանը: Հաղթանակ տոնեց միայն Աննա Սարգսյանը:

Կայացած 8-րդ տուրից հետո Էլինա Դանիելյանը զիջեց դիրքերը և 5,5 միավոր 15-րդ տեղում է: Առաջատարն ունի 7 միավոր: