Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերը կմասնակցեն Silver Flaf 2018 միջազգային զորավարժություններին։ Նշենք, որ զորավարժությունները անցկացվելու են ապրիլի 18-25-ին՝ Գուամ կղզու «Անդերսեն» ամերիկյան ավիաբազայում: Այս մասին ապրիլի 17-ին հայտնել է KBS հեռուստաալիքը:

Զորավարժություններն անցկացվում են Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարության կողմից: Դրանց կմասնակցեն նաև Ավստրալիայի և Սինգապուրի ներկայացուցիչները:

«Անդերսեն» ավիաբազայում ենթակառուցվածք կա B-52, B-2 և B-1B ռմբակոծիչների և օժանդակ ավիացիայի երկարատև տեղակայման համար: Անցյալ տարի ՑՏԱԿ գործակալությունը հայտնել է, որ Փհենյանը Գուամ կղզում գտնվող ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին կանխիչ հրթիռահարված հասցնելու պլան է մշակում: